Էջմիածնեցիները այսօր բողոքի ակցիա են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբին՝ պահանջելով կալանավորել ապօրինի զենք– զինամթերք պահելու եւ յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանին։
Բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին ոստիկանները չթույլատրեցին ճանապարհ ու օդանավակայան փակել, որից հետո ակցիայի մասնակիցներն ավտոերթ կիրականացնեն։