Ժիրայր Սեֆիլյան քաղաքական գործիչը միգուցե հասկանալի ու ըմբռնելի չլինի շատերի համար, եւ քաղաքականությունը նրա տեղն ու խելքի բանը չհամարեն: Ժիրայր Սեֆիլյան ռազմական գործիչի ներդրումը Արցախի ազատագրության հարցում կասկածի առարկա չէ, նույն ձեւ՝ շատերի համար նրա հրամանատար լինելը : Ժիրայր Սեֆիլյան մարդու, քաղաքացու մաքրությունն ու անկեղծությունը նույնպես բոլոր տեսակի կասկածներից վեր է: Բայց, այ, Մանվել Գրիգորյանը դեռ պետք է ապացուցի որ ինքը իսկապես գեներալ ու հրամանատար է այդ բառի իսկական իմաստով, պատկանում է մարդկային քաղաքակրթությանը, իսկական քաղաքացի է, եւ ընդհանրապես անելիք ունի Հայաստանի պետականության կերտման գործում: Ցավալի է, որ մայիսյան եռատոնի օրերին ստիպված եմ այս բառերը գրել ու անդրադառնալ իրեն ընդհանրապես: Ինքն է ստիպում իր շրջիկ ցիրկով:
Ստյոպա Սաֆարյանի Ֆեյսբուքյան էջից