տուն Քաղաքական Միջազգային Մանրէներն են ստեղծել ոսկու խոշորագույն հանքավայրերը

Մանրէներն են ստեղծել ոսկու խոշորագույն հանքավայրերը

122
0

Kalgoorlie_The_Big_Pit_DSC04498

Երկիր մոլորակի վրա ոսկու խոշորագույն հանքավայրի ձևավորման հարցում մեծ ներդրում են ունեցել մանրէները։ Nature Geoscience ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները նշում են, որ ոսկու հանքավայրերն առաջացել են Երկիր մոլորակի վրա կարճ ժամանակահատվածում, երբ տեղի էր ունենում մթնոլորտի՝ թթվածնով հագեցման և մոլորակի վրա կյանքի առաջացման միջև։ Այս է պատճառը, որ ներկայում ոսկու նոր հանքավայրեր չեն առաջանում։

1886 թվականին Հարավաֆրիկյան հանրապետությունում Վիվաթեսրանդ հանքավայրի հայտնաբերումից հետո այնտեղից դուրս է բերվել մոտ 40 հազար տոննա ոսկի, ինչը մարդկության պատմության մեջ արդյունահանված ոսկու մոտ կեսն է։ Այդ հանքավայրն առաջացել է մոտ 3 մլրդ տարի առաջ, սակայն երկրաբանները վիճում են դրա առաջացման մեխանիզմների շուրջ։