Միքայել Մելքումյանը ԱԺ նիստի ընթացքում նշեց, որ առևտրի և ծառայությունների ոլորտը կազմում է ՀՆԱ-ի շուրջ 40 տոկոսը: Վերջինս մի քանի զարմանալի հաշվարկներ ներկայացրեց:
«Հունվար-սեպտեմբեր ամիսներին մանրածախ առևտրի շրջանառության ծավալը կազմել է 985 մլրդ դրամ, եթե հաշվարկներ ենք անում, ապա ստանում ենք ամսական 28-29 000 դրամ, այսինքն՝ մեկ քաղաքացին, պաշտոնական վիճակագրության համաձայն, մանրածախի առևտրից օգտվում է ընդամենը 1 000 դրամ ծախսելով իրակա՞ն է, թե՞ ոչ, բայց եթե այս ցուցանիշը համադրում ենք աղքատության մակարդակի հետ, որը կամզում է 32 տոկոս և սա էլ համադրում ենք 100-120 դրամ օրական շրջանառության հարկի ծավալ, ապա ստանում ենք բավականին անակնկալ վիճակ»,- ասաց Միքայել Մելքումյանն ու նշեց, որ պետք է պարզել վիճակագրական ծառայությո՞ւնն է ոչ արժանահավատ փաստեր ներկայացնում, թե՞ այլ պատճառներ կան:
Միքայել Մելքումյանը, անդրադառնալով ռուբլու արժեզրկմանը և դրա հետևանքներին, նշեց նաև, որ մեր երկրում կնվազի տրանսֆերների քանակը, որն էլ, իր հեթին, կբերի մանրածախ առևտրի նվազման:
Ամփոփելով՝ Մելքումյանը հիշեցրեց ԲՀԿ-ն դեմ չէ «Շրջանառության հարկի մասին օրենքի» կիրառման հետաձգմանը, սակայն մնում է նույն տեսակետին՝ այն է՝ որոշակի փուլում պահպանել կամավորության սկզբունքը: