տուն Լուրեր Մանրամասներ Քոչարյանի գործով դատական նիստից

Մանրամասներ Քոչարյանի գործով դատական նիստից

109
0

Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավորը գնացել է խորհրդակցական սենյակ՝ քննարկելու իր ինքնաբացարկի մասին դատախազների ներկայացրած միջնորդությունը, և այդ հիմքով դատական նիստը հետաձգվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

Ալումյանը նշեց, որ վաղը՝ հունվարի 10-ին, դատարանը կա՛մ կհայտարարի իր ինքնաբացարկի մասին և գործի քննությունը  կփոխանցվի այլ դատավորի, կա՛մ արդեն դրա հաջորդ օրը նույն դատավորը կշարունակի քննել միջնորդությունը:

Ինքնաբացարկի համար հիմք է հանդիսացել այն, որ դատավորը նույն գործով մեկ այլ մեղադրյալի մասով քննությունն իրականացնելուց հրաժարվել է՝ ներգրավված մեղադրյալի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու պատճառաբանությամբ: