տուն Լուրեր Մանրամասներ ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից

Մանրամասներ ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից

145
0

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  Թբիլիսյան խճուղում գտնվող «Էրզրում» ռեստորանային համալիրի մոտակայքում այս գիշեր տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժած երեխաները (7 եւ 4 տարեկան) տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց։

Araratnews.am-ը կապ հաստատեց հիվանդանոցի հետ՝ ճշտելու երեխաների առողջական վիճակը։ Հիվանդանոցի մամուլի պատասխանատու Գեւորգ Դերձյանն ասաց, որ երեխաների վիճակը կայուն է, եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում. «Նրանք քույր ու եղբայր են: Տղայի մոտ առկա են գլխի եւ ճակատի փափուկ հյուսվածքների վնասվածքներ, աղջկա մոտ՝ սուբդուրալ հեմատոմա: Նրանց վիճակը կայուն է եւ կյանքին վտանգ չի սպառնում»։

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ի գիշերը «Էրզրում» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, որի հետեւանքով կան տուժածներ եւ զոհ։