Լեհական պետական հեռուստաընկերության տնօրեն Յացեկ Կուրսկին հայտարարել է, որ 2019 թվականին «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթն անցկացվելու է Լեհաստանում։
«Մենք պատրաստ ենք կազմակերպել»,- ասել է նա։
Նա վստահեցրել է, որ իրենք պատրաստ են ինչպես կազմակերպչական, այնպես էլ ստեղծագործական առումով և խոստացել, որ «Մանկական Եվրատեսիլ 2019»-ը կհիշվի երկար տարիներ: