Հանրապետական (ՀՀԿ), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» (ՀՅԴ) կուսակցությունների, ինչպես նաեւ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) են ներկայացրել պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմումներ: Այս մասին Araratnews.am-ին հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Հարցին, թե յուրաքանչյուր քաղաքական ուժից քանի դիմում են ստացել, Մուկուչյանը հայտնեց. «Մոտ երկու տասնյակ դիմում ստացել ենք «Ծառուկյան» դաշինքից, մինչեւ 10 դիմում Հանրապետական կուսակցությունից եւ 3 դիմում «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից»:
«Այսօր այդ դիմումներով կպատրաստվի համապատասխան նախագիծ, վաղը կհրապարակվի: Այն անձինք, ովքեր ներկայացրել են ինքնաբացարակ, նրանց գրանցումը, բնականաբար, ուժը կորցրած է ճանաչվում, այնուհետեւ կկազմվի արձանագրություն մանդատները տրամադրելու վերաբերյալ»,- հավելեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
Շողիկ Գալստյան