«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է վերադարձնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին: Այս մասին հաղորդում է Manchester Evening News-ը:
Մանկունիանցիները պատրաստ են ամրացնել ակումբային ռեկորդը, որը պատկանում է Անխել դի Մարիային: Նախորդ տարի «Ռեալից» տեղափոխվելու համար անգլիական ակումբը վճարել էր 59,7 մլն ֆունտ ստերլինգ:
Ըստ որոշ աղբյուրների` «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է Անխել դի Մարիային վաճառել ՊՍԺ-ին, իսկ ստացված գումարն օգտագործել Ռոնալդուին գնելու համար:
Հիշեցնենք, որ մինչև «Ռեալ» տեղափոխվելը Ռոնալդուն հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»: