Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի համար Մադրիդի «Ռեալին» 153 միլիոն եվրո վճարել: Ինչպես գրում է AS-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:
«Ռեալը», սակայն, չի պատրասվում հրառարվել Բեյլից: Այս պահին նրա հրաժարավճարը կազմում է 1 միլիարդ եվրո:
Հիշեցնենք, որ «արքայական ակումբը» 2013թ.-ին 25-ամյա խաղացողի համար 100 միլիոն եվրո է վճարել «Տոտենհեմ Հոթսփուրին»:
Այս մրցաշրջանում հիսապաշտպանը Իսպանիայի առաջնությունում 12 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: