տուն Սպորտ Մանչեսթեր Յունայթեդը հրաժարվել է Կրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերելու մտքից

Մանչեսթեր Յունայթեդը հրաժարվել է Կրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերելու մտքից

80
0

cristiano-ronaldo-2015-cleats-hd-cristiano-ronaldo-soccer-cleats-2013-wallpaper-real-madrid-pictures

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հրաժարվել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերելու գաղափարից: Այս մասին հաղորդում է բրիտանական Daily Star-ը:

Հաղորդվում է, որ այդ որոշման պատճառը հավանաբար 29-ամյա պորտուգալացու չափազանց բարձր տրանսֆերային արժեք է, ինչպես նաև թիմի մյուս «թանկարժեք» ֆուտբոլիստների՝ Ուեյն Ռունիի, Անխել դի Մարիայի, Ռադամել Ֆալկաոյի ու Ռոբին վան Պերսիի հնարավոր դժգոհությունը:

Նշենք, որ ավելի վաղ մարզական ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, թե «Մանչեսթեր Յունայթեդում» աշխարհի գործող լավագույն ֆուտբոլիստը կարող է ստանալ շաբաթական 500 հազար ֆունտ:

Հիշեցնենք, որ «կարմիր սատանաները» Ռոնալդուին վաճառել էին 2009թ.-ին: Նրա տրանսֆերի դիմաց «սերուցքայինները» 94 միլիոն եվրո են վճարել: