տուն Լուրեր «Մանչեսթեր Յունայթեդը» ՀՖՖ-ին խնդրել է Մխիթարյանին չընդգրկել հավաքականի առաջիկա խաղերում

«Մանչեսթեր Յունայթեդը» ՀՖՖ-ին խնդրել է Մխիթարյանին չընդգրկել հավաքականի առաջիկա խաղերում

124
0

henrik-mkhitaryan-manchester-united-premier-league_3776749

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ տեղեկացնելով, որ ավելի վաղ ստացած վնասվածքների պատճառով Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական հավաքին, ինչպես նաև Ռումինիայի ու Լեհաստանի հավաքականների դեմ հանդիպումներին: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՀՖՖ պաշտոնական կայքէջը:

«Հենրիխը ձախ ազդրի մկանի վնասվածքից հետո դեռևս վերականգնման փուլում է։ Չնայած վերջին շաբաթվա ընթացքում նկատվում է զգալի առաջընթաց, սակայն Մխիթարյանը մինչ օրս էլ ի վիճակի չէ մասնակցելու մարզումային գործընթացին», — ասված է անգլիական ակումբի հայտարարությունում: