Իտալական «Նապոլիի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Գոնսալո Իգուաինը հնարավոր է կարիերան շարունակի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»,- տեղեկացնում է «Corriere dello Sport»-ը:
Հաղորդվում է, որ Ժոզե Մոուրինյոն անգլիական ակումբը գլխավորելու դեպքում մտադիր է հրավիրել 28-ամյա ֆուտբոլիստին: Գործարքի արժեքը կարող է կազմել 80 մլն եվրո: Արգենտինացին հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է 2018 թվականին: Հարձակվողի հրաժարագինը կազմում է 94.5 մլն եվրո:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 27 խաղում Իգուաինը խփել է 25 գոլ: