ՈւԵՖԱ-ի վերահսկիչ-կարգապահական կոմիտեն տուգանել է «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 15 հազար եվրոյով:
Թիմը պատժվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Վալենսիայի» (0: 0) հետ հանդիպման ընթացքում խախտումների համար, որը մանկունյանցիների ուշացման պատճառով ավելի ուշ է սկսվել: Այս կապակցությամբ ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախազգուշացում է ստացել: