Ինչպես հայտնում է անգլիական ակումբ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերը, որն ավելի վաղ աշխատում էր «Մոլդեում»: Նրա հետ մարզչական շտաբում կաշխատեն Մայքլ Ֆելանը, ինչպես նաև Մայքլ Կերիկն ու Կիրան Մաքքեյնան:
Սուլշերը 1996-ից 2007 թվականներին է հանդես եկել «Մանչեսթեր Յունայթեդում», որի հետ 6 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, երկու անգամ` Անգլիայի գավաթակիր, հաղթել է Չեմպիոնների լիգայում, երկու անգամ ճանաչվել է Անգլիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային Գավաթի հաղթող:
«Մանչեսթեր Յունայթեդը» 17 տուրից հետո անգլիական Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 26 միավոր: Երեկ ակումբը հայտաարարեց Ժոզե Մոուրինյուի` գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելու մասին: Նա 2016 թվականից էր գլխավորում անգլիական ակումբը և 2,5 տարում 3 տիտղոս է նվաճել ՄՅՈւ-ի հետ: