Անգլիական «Մանչեսթեր Սիթին» քննարկում է Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի թեկնածությունը իր ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։ Նախատեսվում է, որ Սիմեոնեն կփոխարինի գործող գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիին։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։
Անգլիական ակումբը մտադիր է արգենտինացու հետ բանակցություններ սկսել։
Ներկայում «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնությունում 24 տուրից հետո 7 միավորով հետ է առաջատար «Չելսիից»։