տուն Լուրեր Մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանը 78-րդն է. զեկույց

Մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանը 78-րդն է. զեկույց

96
0

big_1392187969_3772344

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության իր ամենամյա զեկույցը: Զեկույցում առաջատարը Ֆինլանդիան է: Ազատ մամուլի երկրներ են նաև Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Անդորան, Լիխտենշտեյնը և Դանիան:

Հայաստանը զեկույցում 78-րդ հորիզոնականում է և տարածաշրջանում` առաջատարը:

Մեր հարևաններ Վրաստանը 84-րդն է, Ադրբեջանը՝ 160-րդը: Թուրքիան և Իրանը զբաղեցնում են 154-րդ և 173-րդ տեղերը:

Պետք է նշել, որ նախորդ տարվա ցուցանիշի համեմատ Հայաստանն ու Ադրբեջանը չորսական հորիզոնականով զիջել են իրենց դիրքերը:

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը «բարեհաջող պատճենում է Ռուսաստանի ռեպրեսիվ միջոցները» մամուլի ոլորտում: