տուն Լուրեր Մամեդյարովն ու Ֆրանսիայի պետքարտուղարը կարևորել են ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի վերսկսումը

Մամեդյարովն ու Ֆրանսիայի պետքարտուղարը կարևորել են ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի վերսկսումը

89
0

f25045d3-75a6-4196-842c-7bf67ab1dac7

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և եվրոպական հարցերով Ֆրանսիայի պետքարտուղար Արլեմ Դեզիրը Փարիզում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը լիարժեք վերականգնելու համար անհրաժեշտ հետագա քայլերը, haqqin.az-ի փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մամեդյարովն ու Դեզիրը կարծիքներ են փոխանակել Վիեննայում բարձր մակարդակով տեղի ունեցած հանդիպման արդյունքների վերաբերյալ: Նրանք ընդգծել են հակամարտության քաղաքական կարգավորման համար բանակցային գործընթացի վերսկսման կարևորությունը:

Կողմերը նաև քննարրկել են Ադրբեջանի ու Եվրամիության համագործակցության վերաբերյալ հարցեր: Նշվում է, որ Ֆրանսիան խոստացել է աջակցել Ադրբեջանին այդ հարաբերություններն ամրապնդելու հարցում: