ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի երկրորդ կեսին կայցելեն տարածաշրջան: Այս մասին Բաքվի հումանիտար համաժողովի ժամանակ լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը. փոխանցում է Haqqin.az-ի թղթակիցը:
Նախարարը նշել է, որ Բաքվում և Երևանում կայանալիք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցությունների և հանդիպումների արդյունքում որոշում կկայացվի Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման օրվա և վայրի վերաբերյալ: