տուն Լուրեր Մամեդյարովը` Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

Մամեդյարովը` Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

82
0

128957_src

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը խոսել է Բեռնում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպման մասին, հաղորդում է Azertac-ը:

«Դեկտեմբերի 19-ին Բեռնում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը պետք է դրական գնահատել: Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև Շվեյցարիայի կառավարության ջանքերն ու ներդրումը այս հանդիպման կազմակերպման գործում»,- ասել է նա:

Նա նշել է, որ կողմերին կոչ է արվել 2016 թվականին ինտենսիվացնել երկխոսությունն ու հակամարտության գոտում կատարված միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծել:

Մամեդյարովը, սակայն, ևս մեկ անգամ Հայաստանին մեղադրել է զորքերը «գրավված» տարածքներից դուրս բերել չցանկանալու մեջ, նշելով, որ Հայաստանը առաջնային պլան է մղում միջադեպերի հետազոտությունները՝ այդ մեխանիզմի անվան տակ ցանկանալով  ավելի ամուր պահել «գրավյալ» տարածքները, այդպիսով անփոփոխ թողնելով ստատուս քվոն։