տուն Քաղաքական Միջազգային Մամեդյարովը նույնպես հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ

Մամեդյարովը նույնպես հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ

88
0

elmar_mammadyarov_260514

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի և Պյեր Անդրիուի հետ: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը:

Հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցելու համար Նյու Յորք մեկնած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նույնպես հանդիպել է համանախագահներին: Սպասվում է երկու արտգործնախարարների  հանդիպումը: