Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Ֆրանսիա, Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
Մամեդյարովը հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոյի ու եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի հետ:
Նշվում է, որ կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերություններն ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: