տուն Լուրեր Մալիում Կարմիր խաչի 3 աշխատակիցների են գերեվարել

Մալիում Կարմիր խաչի 3 աշխատակիցների են գերեվարել

151
0

mali
Մալիում միջազգային Կարմիր խաչի երեք աշխատակիցներ գերեվարվել են  «Անսար ադ-Դին» խմբավորման կողմից, որը «Ալ Քաիդայի» մասն է կազմում և գործում Աֆրիկայի Մագրիբում, հայտնում է France-Presse-ը:
Ավելի վաղ հայտնվում էր , որ շաբաթ օրը՝ ապրիլի 16-ին, Մալիի հյուսիսում Կարմիր խաչի երեք աշխատակիցներ են անհետ կորել: