Միջազգային Կարմիր խաչի կոմիտեից երեք աշխատակիցները, ովքեր անցած շաբաթ առևանգվել էին Մալիի ծայրահեղականների կողմից, ազատ են արձակվել և ներկայումս գտնվում են անվտանգության մեջ, հայտնել է կազմակերպության ղեկավար Պետեր Մաուրերը:
«Ավելի լավ նորություն չեր կարող լինել. մեր երեք աշխատակիցները ողջ և առողջ են և գտնվում են ազատության մեջ»,- գրել է Մաուրերը իր Twitter-յան միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ նախօրեին պարզվել էր, որ Կարմիր խաչի երեք աշխատակիցներ գերեվարվել են «Անսար ադ-Դին» խմբավորման կողմից: