Մալիում ավարտվել է Էբոլայի հետևանքով առաջացած համաճարակը: Այս մասին տեղեկացնւմ է Times-ը: Այս մասին հայտարարել է Մալիի առողջապահության նախախար Ուսման Քոնեն:
«Վեջին 42 օրերի մշտադիտարկման արդյունքում Էբոլայով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել, ինչն էլ թույլ է տալիս հայտարարել համաճարակի ավարտի մասին»,- հայտարարել է նախարարը:
Նույնաբովանդակ հայտարարութամբ հանդես է եկել նաև Մալիում Էբոլայի դեպ պայքարի ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Իբրահիմ Սոկե Ֆալը: Վերջինս իր ելույթում ողջունել է երկրի իշխանությունների ներդրած ջանքերը, ոնոց շնորհիվ հնարավոր է եղել հասնել դրական արդյունքի:
Հիշեցնենք՝ Էբոլայի համաճարակը Մալիում բռնկվել էր 2014 թվականի հոկտեմբերին՝ խլելով 5 մարդու կյանք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ վարակն ամբողջ աշխարհում խլել է շուրջ 8500 մարդու յանք, որոնց մեծ մասը բաժին է ընկնում Արևմտյան Աֆրիկայի 3 պետություններին՝ Գվինեային, Սիերա Լեոնեյին և Լիբերիային:
Նշենք, որ 1976թ.-ին այս վիրուսն առաջին անգամ արձանագրվել է Զաիրում (ներկայումս՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) և անվանակոչվել այն գետի անունով, որի ափին գտնվել է առաջին հիվանդների բնակատեղին:
Հավելենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով, Էբոլա վիրուսի պատճառով առաջացող հեմոռագիկ տենդի տարածման տեմպերը 2015թ.-ի երկրորդ կեսից կնվազեն: