տուն Քաղաքական Միջազգային Մալիի իշխանությունները հրաժարվել են ընդունել փարիզյան ահաբեկչի դին

Մալիի իշխանությունները հրաժարվել են ընդունել փարիզյան ահաբեկչի դին

92
0

10714693_359705394185571_890780829_n

Մալիի իշխանությունները հրաժարվում են ընդունել Փարիզում սպանված ահաբեկիչ Ահմեդ Կուլիբանիի մարմինը: Այ մասին հայտնում է ֆրանսիական Le Parisien թերթը:

Աղբյուրի համաձայն՝ ի սկզբանե պլանավորվում էր Կուլիբանիի մարմինը ինքնաթիռով հասցնել Բամակո քաղաք չորեքշաբթի երեկոյան: Սակայն վերջին պահին աֆրիկյան պետության իշխանությունները հրաժարվել են ընդունել նրա մարմինը, և այն կրկին վերադարձվել է Փարիզ՝ Դատաբժշկական փորձաքննությունների ինստիտուտ: Բամակոյի ադմինիստրացիայի բացասական որոշման պատճառների մասին դեռևս տեղեկություններ չկան:

«Տեսականորեն իշխանություններն իրավունք չունեն մերժել գերեզմանատեղ տրամադրելու հարցում, եթե մահացածն այնտեղ ապրել է, կամ մահացել, կամ այնտեղ է գտնվում վերջինիս ընտանեկան գերեզմանատունը, բայց տեղական մարմինները նման դիմում չեն ստացել»- գրում է թերթը:

Նշենք, որ ահաբեկիչը բնակվել է Մալիում, իսկ ներկայում այնտեղ են բնակվում նրա մայրն ու քույրը:

Հիշեցնենք, որ հրեական խանութում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը խլել է 6 պատանդի կյանքը: Կազմակերպիչը՝ Ահմեդ Կուլիբանին, սպանվել է: