Մալայզիայում՝ Թաիլանդի հետ սահմանին, գտել են 139 գերեզման, որոնցում ենթադրաբար միգրանտներ են թաղված։ Գերեզմանները հայտնաբերվել են ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող մաքսանենգերի ճամբարներում։
Մալայզիայի ոստիկանության գլխավոր տեսուչ Խալիդ Աբու Բաքրի խոսքով՝ գերեզմաններից մի քանիսում հուղարկավորվել են միանգամից մի քանի դիակ։ Մարմինները արտաշիրմվում են նրանց ինքնությունը պարզելու համար, գրում է Lenta-ն: