Մալայզիայում կայծակի հարվածից հրաշքով ողջ են մնացել երկու ֆուտբոլիստ: Տեղի «Մալակա Յունայթեդ» ակումբի ֆուտբոլիստները մարզադաշտում պարապմունքներ անցկացնելիս են եղել, երբ կայծակը հարվածել է դարպասապահ Ստեֆան Պետրովսկուն և պաշտպան Մուհդ Ազուանին:
Ֆուտբոլիստները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Կայծակի հարվածի ժամանակ դաշտում եղել է 29 ֆուտբոլիստ:
«Դա այնքան անսպասելի էր, քանի որ այդ ժամանակ անգամ ուժեղ անձրև չէր գալիս»,- միջադեպն այսպես է մեկնաբանել Մալայզիայի Մալակա նահանգի ղեկավարը: