Մալայզիայի իշխանությունները հայտարարել են, որ Malaysia Airlines ավիաընկերության 2014թ.-ի մարտին Կուալա Լումպուրից Պեկին թռչելիս անհետացած ինքնաթիռի ուղևորները դժբախտ պատահարի զոհ են դարձել: Այս մասին հաղորդում է BBC-ին:
Հիշեցնենք, որ MH370 չվերթի բոլոր 239 ուղևորներն, ովքեր մեծ մասամբ Չինաստանի քաղաքացի էին, համարվում են զոհված:
Պաշտոնական Պեկինն ավելի վաղ հույս էր հայտնել, որ Մալայզիան միջադեպի համակողմանի հետաքննություն կանցկացնի և բավարար փոխհատուցում կտրամադրի զոհերի հարազատներին:
Ենթադրվում է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հնդկական օվկիանոսի հարավային մասում: Մինչև այժմ հնարավոր չի եղել պարզել, թե ինչու է օդանավը փոխել թռիչքի ուղղությունը: