տուն Քաղաքական Միջազգային Մալայզիան դիմելու է ՄԱԿ-ին՝ խաղաղապահներ ուղարկել Ուկրաինայի արեւելք՝ Boeing-ի ընկած վայրում անվտանգության...

Մալայզիան դիմելու է ՄԱԿ-ին՝ խաղաղապահներ ուղարկել Ուկրաինայի արեւելք՝ Boeing-ի ընկած վայրում անվտանգության պայմաններ ստեղծելու համար

98
0

190990665

Մալայզիան դիմելու է ՄԱԿ-ին՝ խնդրանքով, որ խաղաղապահներ ուղարկի Ուկրաինայի արեւելք, որպեսզի միջազգային փորձագետների համար, որոնք ուսումնասիրում են ուղեւորափոխադրող Boeing-ի անկման պատճառները՝ անվտանգության պայմաններ ապահովեն։ Այս մասին սեպտեմբերի 27-ին հայտարարել է տրանսպորտի մինիստր Լիոու Տիոնգ Լայը։ Հաղորդում է ITAR TASS-ը։ Նրա խոսքերով, ՄԱԿ-ը «պետք է կատարի ինքնաթիռի ընկնելու վայրում աշխատանքների համար անվտանգ պայմաններ ստեղծելու» իր խոստումը։ Նա նշել է, որ միջազգային փորձագետները չեն կարողանում անցնել իրենց պարտականություններին, այնտեղ ընթացող պատերազմական գործողությունների պատճառով։ Օրերս Մալայզիայի ոստիկանության ղեկավարն ասել է, որ եթե այդպես շարունակվի, այդ աշխատանքները կհետաձգվեն մինչեւ մյուս տարի։