Այսօր ինդոնեզիական աղբյուրները հայտնել են, որ մալայզիական Air Asia ավիաընկերության կործանման վայրում հայտնաբերել են մարդու դի։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Մարմնի հայտնաբերման մասին տեղեկացրել է ինքնաթիռի օդաչուն, որը որոնողական աշխատանքներ է իրականացնում ծովում։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ինդոնեզիայից Սինգապուր ուղևորվող ինքնաթիռն անհետացել էր ռադարներից թռիչքից 40 րոպե անց։ Ուղղաթիռում եղել են 162 ուղևորներ և ինքնաթիռի անձնակազմի անդամներ։