տուն Քաղաքական Միջազգային Մալայզիական «Բոինգ»-ի անհետացման համար կասկածվում են ցանցահենները

Մալայզիական «Բոինգ»-ի անհետացման համար կասկածվում են ցանցահենները

68
0
A woman writes a message on a board in Kuala Lumpur
Մալայզիական «Բոինգը», որը թռչում էր MH370 չվերթով Կուալա-Լումպուրից Պեկին, ռադարների էկրաններից կարող էր անհետանալ ցանցահենների գործողությունների հետեւանքով՝ կոտրելով ինքնաթիռի ավտոմատ համակարգը։ Այս մասին հաղորդում է International Business Times-ը։
Ինժեներ Մայքլ Էկսները, ով չվերթի հետ կապված անկախ հետախուզություն է անցկացնում, ինքնաթիռի ավտոմատ համակարգը շարքից հանող կասկածյալ ցանցահենին անվանել է «տեխնիկական հանճար»։ Նրա խոսքերով, ինքնաթիռի բոլոր կոմունիկացիոն համակարգերի  անջատումը կարող էր լինել թռիչքից 40 րոպե հետո։  Հենց այդ պահից էլ այն դուրս է եկել օդային տարածքի կառավարելի դաշտից։Հրատարակության տեղեկատվությամբ, չարագործին հաջողվել է դրսից ղեկավարել համակարգը, ինչն անջատել կարելի էր միայն ինքնաթիռի ներսից։«Բոինգ 777»-ը ռադարերից անհետացել է մարտի 8-ին։ Այնտեղ գտնվել է 227 ուղեւոր եւ անձնակազմի 12 անդամները։ Առայժմ ինքնաթիռի հետքերը գտնված չեն։