տուն Քաղաքական Միջազգային Մալայզիական անհետացած ինքնաթիռը այլևս չի հայտնաբերվի․ ավստրալիացի պաշտոնյա

Մալայզիական անհետացած ինքնաթիռը այլևս չի հայտնաբերվի․ ավստրալիացի պաշտոնյա

149
0

7ff5cf07-67fb-460e-b4f6-e64c63f8dd0c

Ավստրալիայի ծովափնյա ծառայության ղեկավար Մարտին Դոլանը BBC-ի հետ զրույցում խոստովանել է, որ Malaysian Airlines ավիաընկերության անհետացած ինքնաթիռը, հնարավոր է, կորել է Հնդկական օվկիանոսի ջրերում և հիմա գտնվում է ջրի հատակին։

Նա նաև նշել է, որ լավատեսության որոշ հնարավորություններ կան, քանի որ նրա աշխատակիցները փորձում են բացահայտել ինքնաթիռի անհետացման գաղտնիքը։

Հիշեցնենք, որ մալայզիական ինքնաթիռն անհետացել էր Հնդկական օվկիանոսում՝ Կուալա Լումպուր-Պեկին չվերթի ժամանակ։ Ինքնաթիռում եղել է 239 ուղևոր։ Մինչև հիմա նրանք համարվում են անհետ կորած։