Մալայզիական Պինանգ նահանգի բնակիչն ընկել է բարձրահարկ շենքի 8-րդ հարկից, ծակել ավտոտնակի տանիքը, սակայն ընդամենը քերծվաքներով տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին գրում է The Star-ը:
Ընկնելով 8-րդ հարկից նա զանգել է հորը և տեղեկացրել կատարվածի մասին: «Նա գետնին պառկած լաց էր լինում: Շտապ օգնության մեքենան նրան հիվանդանոց տեղափոխեց», — ասել է ականատեսը:
Ականատեսներկ նաեւ պատմել են, որ այդ բարձրությունից ընկած մարդը գովազդային ոլորտի մասնագետ է, ով փորձել է ինքնասպան լինել: Եթե դա ապացուցվի, ապա կենդանի մնացած մարդը կարող է բանտում անցկացնել մինչև մեկ տարի: