տուն Լուրեր «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը

«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը

105
0

.............

Երեւանի  «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներից մի քանիսն այսօր առավոտյան հերթական անգամ բողոքի ակցիա են իրականացրել եւ չեն բացել տաղավարները, սակայն, արդեն օրվա երկրորդ կեսին, որոշել են շարունակել աշխատանքը: Աշխատակիցների եւ տոնավաճառի ղեկավարության միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն, որի տաղավարների համար սահմանված գումարի չափը կնվազի քսան հազար դրամի չափով:

Մեզ հետ զրույցում տոնավաճառի աշխատակիցներից մեկը նշեց, որ չնայած սա հարցի լուծում չէ, սակայն առայժմ որոշել են շարունակել աշխատանքը:

Նշենք, որ «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները մինչեւ մարտի 1-ը պետք է վճարեն վարձավճարները:

Հիշեցնենք, որ Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մի քանի հարյուր աշխատակիցներ փետրվարի 26-ին  գործադուլ են հայտարարել ու բողոքի ակցիա  անցկացրել տոնավաճառի մոտ` փակելով երթեւեկելի փողոցը: