«Արբակիր» վարչական շրջանի աշխատակազմի «Ֆեյսբուքյան» էջից տեղեկանում ենք, որ «Արաբկիր» զբոսայգին, որն ավելի շատ հայտնի է որպես «Մալականի այգի», տասնամյակներ շարունակ եղել է արաբկիրցիների սիրելի զբոսավայրերից մեկը։ Վերջին շրջանում, սակայն, լինելով տարբեր վարձակալների և ենթավարձակալների տրամադրության տակ, զրկվել է խնամքից՝ կուտակելով բազմաթիվ խնդիրներ և առաջացնելով բնակիչների արդարացի զայրույթն ու դժգոհությունը։
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր այգու խնդիրը եղել է իմ ուշադրության կենտրոնում։ Տևական և հետևողական բանաակցությունների արդյունքում 50 տարով վարձակալության տրված Արաբկիրի ամենամեծ՝ մոտ 3 հա մակերես ունեցող այգին այսօր վերադարձվել է վարչական շրջանին։
Գնահատում եմ պարոն Երիցյանի այն ջանքերը, որի արդյունքում կարողացել է զերծ պահել այգին մասնատումից և ողջախոհությունը, որ հարցը լուծվեց փոխըմբռնման շրջանակում: Այգու հետ կապված ծրագրերն ու անելիքները շատ են, սակայն կան առաջնահերթություններ, որոնց միտված աշխատանքներն իրականացվելու են հենց այս պահից։ Այգում կան էնդեմիկ բուսատեսակներ, որոնց պահպանումը և ընդհանրապես, ֆլորայի վերականգնումը թիվ մեկ խնդիներից է։
Ուստի, առաջնային է ոռոգման ցանցի ստեղծումը, ինչի ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Այսպես քայլելու ենք առաջ…»: