Այսօր Ազգային ժողովում կայացած «Իմ քայլը» խմբակցության ամփոփիչ ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը անդրադարձավ իրենց խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի այն պնդմանը, թե ներքին անհամաձայնությունները կարող են հասցնել «թավշյա հեռացման»։