Ռուսաստանցի հաղորդավար և շոումեն Մակսիմ Գալկինին շտապ տեղափոխել են հիվանդանոց, հաղորդում է LifeNews-ը:
Ըստ աբյուրի` արտիստին տեղավորել են էլիտար կլինիկաներից մեկում:
Հաղորդվում էր, որ Գալկինը կտրուկ ցավեր է զգացել որովայնի հատվածում, և վերջինիս սկզբնական դիագնոզը կույրաղիքի սուր բորբոքումն է:
Ավելի ուշ, սակայն, Գալկինը պատմել է, որ իրեն լավ է զգում և որ բժշկական օգնության է դիմել մեջքի ցավերի պատճառով: