տուն Լուրեր Մակրոնը նվազեցնում է Լե Պենի հետ ձայների տարբերությունը

Մակրոնը նվազեցնում է Լե Պենի հետ ձայների տարբերությունը

51
0

Bloomberg-Logo-650x400Ֆրանսիայի նախագահական ընտրություններում անկախ թեկնածու Էմանուել Մակրոնը կրճատում է «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենի հետ ունեցած ձայների տարբերությունը, հաղորդում է Bloomberg–ը։

Համաձայն վերջին հարցումների տվյալների՝ Մակրոնը ստացել է ֆրանսիացի ընտրողների 25 տոկոսի աջակցությունը։ Մարին Լը Պենի արդյունքը երկու տոկոսով ավելին է՝ 27 տոկոս։ Ֆրանսուա Ֆիյոնին աջակցում են ընտրողների 20 տոկոսը։

Իսկ Odox–ի հարցման տվյալներով՝ երկրորդ փուլում Մակրոնը կարող է հաղթել Լը Պենին՝ 61 տոկոսն ընդդեմ 39 տոկոսի հարաբերակցությամբ: