տուն Լուրեր Մաքսիմ Սարգսյանը Մասիսի ոստիկանության բաժանմունքում է

Մաքսիմ Սարգսյանը Մասիսի ոստիկանության բաժանմունքում է

94
0

10441126_940203292669591_6151134633911792913_n

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանի հարազատները վաղ առավոտից փորձում են պարզել, թե ոստիկանական որ բաժանմունքում է գտնվում Մաքսիմը:

Մեզ հետ զրույցում «Ոչ Թալանին» համակարգող խմբի ղեկավարներից Արտուշ Չիբուխչյանը նշեց, որ Մաքսիմը տեղափոխվել է Մասիս քաղաք: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ հենց Մասիսի բաժանմունք, մեր զրուցակիցը նկատեց, որ հավանաբար ռեսուրսների խնդիր է եղել, և Երևանում բոլորին չեն կարողացել տեղավորել:

Ինչ վերաբերում է Մաքսիմի առողջական վիճակին, ապա Չիբուխչյանը նշեց, որ ոստիկանական բաժանմունքից իրենց հաղորդել են, որ Մաքսիմն առողջական խնդիր չունի: