տուն Լուրեր Մաքսիմ Մանուկյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն

Մաքսիմ Մանուկյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն

80
0

Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց առաջին ոսկե մեդալը:

82 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը եզրափակիչ գոտեմարտում մրցեց Բելառուսը ներկայացնող Սասունոսկու հետ: Մեր ըմբիշը փայլուն գոտեմարտ անցկացրեց ու հաղթեց 9:0 հաշվով` նվաճելով ոսկե մեդալ:

Հիշեցնենք, որ քիչ անց ոսկե մեդալի համար կպայքարի նաև Արթուր Ալեքսանյանը: