Մաքսային միության անդամներ Ռուսաստանի և Բելառուսի սահմանին առաջացել է մի քանի կիլոմետրանոց խցանումնր։ Այս մասին հաղորդում են բելառուսական լրատվամիջոցները։
Նշվում է, որ ռուս մաքսավորները ստուգում են Բելառուսից Ռուսաստան ժամանող բեռնատարները՝ փորձելով կանխել եվրոպական արգելված սննդի ներմուծումը։ Սա արվում է այն դեպքում, երբ Մաքսային միության օրենքներով՝ անդամ պետոթյունների միջև չպետք է լինեն սահմաններ և սահմանային ստուգումներ։
Այս պահին հայտնի է, որ դեպի Ռուսաստան մեքենաների խցանման երկարությունը կազմում է 5կմ։