Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ փաստեց` Մաքսային միության առավելություններն իր համար բավական մութ են.
«Պետական մարմինները չեն կարող համապատասխան կերպով ներկայացնել համակարգի առավելությունները կամ ներկայացնելու բան չկա: ՄՄ-ն միայն այն մի քանի ապրանքները չեն , որոնց մասին խոսվում է, դա լրիվ այլ համակարգ է, այլ միջավայր, որի շատ փոքր մասն են կազմում այդ ապրանքները»,-նշեց Գագիկ Մակարյանը:
Մյուս բանախոս Բագրատ Ասատրյանն էլ ավելացրեց` Հայաստանը ՄՄ-ից ստանալու ոչինչ չունի.
«Դա ընդամենը քաղաքական գործընթաց է. Հայաստանը չունի Մաքսային միությունից որևէ բան ստանալու, այն էլ հիմա, երբ Մաքսային միությունը միայն բացասական թվեր է գրանցում: Մեկ տարի հետո այն լինելու է շատ ավելի վատ վիճակում, քան այսօր կա: Հայստանին տալու ոչ մի բան չունի»,- ասաց Բագրատ Ասատրյանը:
Բագրատ Ասատրյանն ուրախությամբ ընդգծեց` հայ հասարակության մեջ նկատել է դրական տեղաշարժ. մարդիկ դեմ են ՄՄ-ին ու տարեցտարի այդ թիվը կավելա:
«Եթե նկատել եք, այսօր Ռուսաստանը չի էլ խոսում հեռանկարների, զարգացումների մասին: Ռեսուրսները կենտրոնացել է միայն համակարգը պահելու վրա»,- ընդգծեց բանախոսը: