2011 թվականից հիմնադրված մալուխներ արտադրող ընկերությանը կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն է տրամադրել։ Նախատեսվում է իրականացնել 1 մլրդ 220 մլն դրամի ներդրում։
«Սկսել ենք 2 աշխատողով, այսօր արդեն 65-70 աշխատող ունենք»,- ասում է մալուխներ արտադրող ընկերության տնօրեն Վահագն Թադևոսյանը։ Մալուխներն արտադրվում են բնակարանների, շենքերի ներքին հարդարման աշխատանքների համար:
Տնօրենը նշում է, որ մալուխներ են ներկրել 2003 թվականից, 2011-ին որոշել են ներկրելու փոխարեն սեփական արտադրությունը հիմնել: ՀՀ Կառավարությունը ընկերությանը մաքսատուրքից ազատման արտոնություն է տրամադրել:
Մանրամասները՝ էկոնոմիկայի նախարարության պատրաստած տեսանյութում: