Շարունակվում են Մաշտոցի պողոտայի եւ Սարյան փողոցի միջեւ ընկած այգու վերակառուցման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Տարոն Մարգարյանը հանձնարարել է գործընթացը պահել ամենօրյա հսկողության ներքո եւ աշխատանքներն ավարտել նախատեսված ժամկետում:
Վարչական շրջաններում շարունակվում են փոսանորոգման եւ փոսալցման աշխատանքները: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքների պատշաճ կազմակերպման եւ որակի ապահովման նպատակով տեղերում սահմանել մշտական հսկողություն:
«Երեւան ջուր» ընկերության տնօրենը զեկուցել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները: Հանձնարարվել է ապահովել համակարգերից դուրս բերված աղբի արագ տեղափոխումը: