Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը քննադատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար բավարար ձգտում չունենալու համար: Այս մասին գրում է Die Zeit-ը:
Մաքքեյնը նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ այս վերաբերմունքը հիշեցնում է, թե ինչպես էր միջազգային հանրությունը 1930-ակններին վերաբերում Երրորդ ռեյխին: Նրա կարծիքով Ուկրաինային սպառազինություն մատակարարելու հարցում պաշտոնական Բեռլինի դիրքորոշումը արժանի է դատապարտման:
«Ես կցանկանայի կանցլերին հարցնել՝ դեռ որքա՞ն մարդ պետք է զոհվի Ուկրաինայում, մինչև մենք որոշենք օգնել նրանց պաշտպանվել», — հարցրել է ամերիկացի սենատորը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին նշել էր, որ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինային զենք մատակարարելու հարցի շուրջ որոշում կընդունի մոտ ապագայում: Այդ հարցում դրական է տրամադրված նաև Պենտագոնի ղեկավարի պաշտոնի թեկնածու Էշթոն Քարթերը: