Մակեդոնիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության աջակիցներից մի քանի հազար մարդ երկրի մայրաքաղաք Սկոպյեում բողոքի ակցիա են կազմակերպել, հայտնում է ТАСС-ը:
Ցուցարարները բողոքում են երկրի նախագահ Գեորգի Իվանովի որոշման դեմ, որով նա դադարեցրել է մի շարք նախկին և գործող պետական ծառայողների դեմ հարուցված քրեական գործերը: Նշենք, որ մի շարք պաշտոնյաներ մեղադրվում են ավելի քան 20 հազար մարդկանց հեռախոսների գաղտնալսման համար:
Բողոքի գործողությունները սկսվել են ապրիլի 12-ից , երբ նախագահը ստորագրել է քրեական գործերի դադարեցման որոշումը: Բացի հրամանագրի չեղարկումից, ցուցարարները նաև պահանջում են հետաձգել հունիսի 5-ին նշանակված խորհրդարանական արտահերթ ընտրություններ և արհեստավարժների կառավարություն նշանակել: