ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները վերահաստատել են իրենց մտադրությունը` Մակեդոնիային հրավիրել դաշինք, սակայն միայն երկրի անվան շուրջ հակամարտության լուծումից հետո, հաղորդում է Gazeta-ն:
Հիշեցնենք, որ Մակեդոնիայի պաշտոնական անվանումն է «Նախկին Հարավսլավական Հանրապետության Մակեդոնիա»: Սա Հունաստանի մտահոգությունների հետևանքն է, քանի որ վերջինիս հյուսիսային շրջանը նույնպես Մակեդոնիա է կոչվում, և Հունաստանը մտավախություն ունի, որ Մակեդոնիան կարող է տարածքային պահանջներ ներկայացնել: