Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ հաստատելով տարածված տեղեկությունն այն մասին, որ «Մակարավանք» ֆուտբոլային ակումբը չի մասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանն ու Գավաթի խաղարկությանը:
«ՖԱ Աչաջուր» մարզական ՀԿ-ն ՀՖՖ-ին նամակ է հղել, որով հրաժարվել է մասնակցել Հայաստանի առաջին խմբի առաջնությանը և գավաթի խաղարկությանը:
ՀՖՖ-ն բավարարել է դիմումը և «ՖԱ Աչաջուր» մարզական ՀԿ-ն ներկայացնող «Մակարավանք» թիմին հեռացրել խաղացանկից:
Ուստի չեղյալ են հայտարարվել «Մակարավանքի» մասնակցությամբ նշանակված խաղերը, այդ թվում՝ օգոստոսի 6-ին նախատեսված «Փյունիկ-2»-«Մակարավանք» հանդիպումը»,- ասվում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության մեջ: