Համակարգչային առաջատար հակավիրուսներից մեկի` McAfee-ի հիմնադիր Ջոն Մակաֆին իր թվիթերյան էջում հրապարակել է «խելացի» սառնարանի լուսանկար, որի էկրանին բաց է եղել Pornhub պոռնոկայքը: McAfee-ի հիմնադիրն այս հանգամանքն անվանել է նոր կիբերհարձակում:
«Դուք չե՞ք հավատում. Pornhub-ը սառնարանի վրա: Այժմ մենք պետք է պայքարե՞նք նման կիբերհարձակումների դեմ»,- գրել է Մակաֆին իր գրառման մեջ:
Թե ինչպես է պոռնոկայքը հայտնվել սառնարանի էկրանին՝ դեռ հայտնի չէ: